BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Ձևավորվող դաշինքի ցուցակը Դալլաքյանին ներկայացրել է Սամվել Բաբայանը

Ձևավորվող դաշինքի ցուցակը Դալլաքյանին ներկայացրել է Սամվել Բաբայանը
13.02.2017 | 14:11

Փետրվարի 6-ին «Երրորդ հանրապետություն» կուսակցության գրասենյակում Սամվել Բաբայանը ներկայացրել է Օսկանյան-Օհանյան դաշինքի համապետական ցուցակը, որի առաջին տասնյակում չի եղել Վիկտոր Դալլաքյանի անունը՝ փետրվարի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասել է «Երրորդ հանրապետություն» կուսակցության նախագահ Վիկտոր Դալլաքյանը։


«Փետրվարի 6-ին «Երրորդ հանրապետություն» կուսակցության գրասենյակ է այցելել Սամվել Բաբայանը, որը ներկայացրել է համապատասխան ցուցակ, որն ինձ մոտ է, և փորձել է այդ ցուցակը դարձնել քննարկման առարկա։ Եթե մարդը անընդհատ հայտարարում է, որ ինքը հրապարակային որևէ գործունեություն չի ծավալում, բայց այցելում է կուսակցության գրասենյակ, ընդ որում` ինձ այցելելուց հետո այցելել է նաև դեմոկրատական կուսակցության գրասենյակ և հանդես է եկել նմանատիպ առաջարկությամբ։ Ես մերժել եմ Բաբայանի առաջարկությունները, քանի որ այն կուլուարային, ստվերային, ոչ հրապարակային մոտեցումը, գործունեությունը ինձ համար և որպես քաղաքական գործոն, և որպես քաղաքագիտական գործոն, անընդունելի է»,- ասաց Դալլաքյանը:


Նրա խոսքով, դա էր պատճառներից մեկը, որ այդ համագործակցությունը դադարեցրել է. «Որովհետև Սամվել Բաբայանը «Համախմբում» կուսակցության լոբբինգով է զբաղված»: Վիկտոր Դալլաքյանը թվարկեց ցուցակի առաջին տասնյակը, որտեղ չկար իր անունը։ Ցուցակը գլխավորել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ապա՝ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, «Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանը, նույն կուսակցության անդամներ Էլինար Վարդանյանը, Անդրանիկ Թևանյանը, Վահե Հովհաննիսյանը, 7-րդ տեղում «Ժառանգության» Արմեն Մարտիրոսյանը, 8-րդում՝ «Ժառանգության» անդամ Սուսաննա Մուրադյան, 9-րդում՝ Երվանդ Բոզոյանը, և 10-րդ հորիզոնականում «Համախմբում»-ից պատգամավոր Ստեփան Մարգարյանը։ Վիկտոր Դալլաքյանը եղել է 11-րդ հորիզոնականում, ինչի մասին նա չխոսեց։

Դիտվել է՝ 987

Մեկնաբանություններ